Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի դուստրն է: Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում: 1987թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը, 1993թ.՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: 1989թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում: 1989-91թթ աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն)` որպես բեմի ու հագուստների ձևավորող: Ձևավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1991թ. առաջին անգամ ելույթ է ունեցել «Այո» շոու-ծրագրում: 1994-97թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում, որտեղ եղել է առաջին սերնդի մենեգչուհիներից մեկը: 1996թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: 2002-03թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների Հայաստանում և արտերկրում` «Շարմ Շոու» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ (1993թ.), «Ասուպ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (1996թ.), «Աստղ» երաժշտական փառատոնի «20-րդ դարի հայ աստղ» (2000թ.), ԱՄՆ «Անուշ» մրցանակաբաշխության «Լավագույն կին կատարող» (2000թ.), «Կռունկ» փառատոնի «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» (2004թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Դիվա» մրցանակ (2009թ.) և այլն: 1998թ. «Շուշան Պետրոսյան» անվամբ Օրիոն համաստեղությունում աստղ են կոչվել: 2005թ. արժանացել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Թողարկել է «Իմ անուշ հայրենիք» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Await Us Ararat» (2003թ.), «Հանրապետություն 15» (2007թ.), «The Best» (2007թ.) ձայնասկավառակները: Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով: Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը: Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին: 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, որի միջոցով նույն թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2008թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով և ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար