Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1974թ. մայիսի 11-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: Երկու տարի աուստիկ կիթառ է սովորել Վարդան Վարդանյանի մոտ (ֆլամենկո, դասական): Էլեկտրական կիթառ սովորել է ինքնուս: 1999թ-ից համերգներով հանդես է եկել որպես մենակատար-կիթառահար: 2001թ. որպես կիթառահար և հեղինակ միացել է «Օկսենհեմ» պրոգրեսիվ-ռոք խմբին: Որպես հեղինակ և համահեղինակ համագործակցել է «Արմադամ» ֆոլկ-ջազ խմբի հետ: Ձայնագրություններում և համերգային կատարումներում համագործակցել է Վահագն Հայրապետյանի, Լիլիթ Պիպոյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, «Արձագանք» խմբի և այլոց հետ: 2005-10թթ դասավանդել է Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում: 1994թ. եղել է «Սոֆթ» ռոք խմբի հիմնադիրներից: 2008թ. հիմնադրել է «Վարդան Գասպարյան» ջազ-կիթառ տրիոն, որը կատարել է իր և տարբեր ջազային երաժիշտների ստեղծագործություններ: 2010թ. Հակոբ Ջաղացպանյանի և Բորիս Անդրեասյանի հետ եղել է «Արմ-կիթառ» տրիոյի մասնակից: 2011թ. կոմպոզիտոր և դաշնակահար Վարդան Հարությունյանի հետ հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: Հեղինակել է մի շարք երգեր և գործիքային ստեղծագործություններ: