
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1979թ. հուլիսի 21-ին, Երևանում: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինն է: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կիթառի և դաշնամուրի բաժինները: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում` երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ: 2006թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2009թ.` ասպիրանտուրան` որպես դաշնակահար: Հեղինակել է ավելի քան 150 երգեր, մյուզիքլներ, ֆիլմերի երաժշտություններ: Նրա «Դու իմն ես լինելու» երգով Ռազմիկ Ամյանը 2008թ. «5 աստղ» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, «Մամա» երգով Վլադիմիր Արզումանյանը 2010թ. «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում` 1-ին մրցանակին: Գրել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Մեղավորները» (2012թ.) հեռուստասերիալների երաժշտությունները: Նրա երգերը կատարել են նաև արտասահմանյան կատարողները: