Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ

Դերասանուհի

28 ապրիլ, 1889 - 20 հուլիս, 1943

Արուսյակ Դարպասյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասան, բեմադրիչ Հովսեփ Ոսկանյանի կինը: Ավարտել է Կ.Պոլսի Էսայան վարժարանը և ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը, ապա աշխատել է որպես ուսուցչուհի: Բեմական առաջին քայլերն արել է 1908թ., Վահրամ Փափազյանի աջակցությամբ (Ռեգինա` Իբսենի «Ուրվականներ», Էմիլյա` Շեքսպիրի «Օթելլո»): 1909թ. ամուսնացել է նույն թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ և տեղափոխվել Անդրկովկաս: 1909-16թթ եղել է Բաքվի հայկական դրամատիկական խմբի, 1917-21թթ` Թիֆլիսի արտիստական թատրոնի դերասանուհի: Մտերմություն է արել բեմից հեռացած մեծ արվեստագետ Ազնիվ Հրաչյայի հետ: Խաղացել է օպերետներում, մելոդրամաներում, դասական պիեսներում: Ճանաչվել է «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ: 1921թ-ից խաղացել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), եղել է նաև թատրոնի հիմնադիրներից: Խաղաոճին բնորոշ է եղել հերոսական մղումներով շաղախված ռոմանտիկան և բանաստեղծական ռեալիզմը` դրամայում և ողբերգության մեջ, իսկ կատակերգության մեջ` նկարչագեղ թեթևությունը, նրբին հումորը: Մի քանի դերերում, հենվելով գրական հենքի ընձեռած հնարավորություններին, նրան հաջողվել է զուգակցել հուզաթաթավ քնարականությունը մտահղացման տրամաբանական ու հստակ զարգացմանը: Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Չար ոգի» (Սոնա), «Մորգանի խնամին» (Նատաշա) «Նամուս» (Սուսան), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա), «Լիր արքա» (Կորդելիա), «Անսանձ կնոջ սանձահարումը» (Կատարին), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Անտիգոնե), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե), Մետեռլինկի «Մոննա Վաննա» (Մոննա Վաննա), Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (Ռաուտենդլայն), Յ.Օ’Նիլի «Աննա Քրիստի» (Աննա), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կատերինա), «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա» (Ռաշել), «Հատակում» (Նաստյա), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ), Վ.Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (Միսիս Ֆորդ) և այլն: Եղել է նաև առաջին Ջուլիետն ու Լեդի Մակբեթը, անգերազանցելի Պորցիան, Դեզդեմոնան` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո» և Նորան` Հ.Իբսենի «Նորա» ներկայացումներում: Ուշագրավ են եղել նաև Փառանձեմի` Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և Սելմայի` Մ.Ջանանի «Շահնամե» կերպավորումները: Հյուրախաղերով հանդես է եկել Թեհրանում, Տաշքենդում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է հոդվածներ թատրոնի մասին: Բեմական խոսք է դասավանդել Երևանի թատերական ուսումնարանում: Մասնակցել է կինոնկարների կրկնօրինակմանը: Թողել է օրագիր և հուշեր իր ստեղծագործական կյանքի կարևորագույն դրվագներից (երկուսն էլ` անտիպ): 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար