Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

Դիրիժոր, ջութակահար

Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի որդին է: 4 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել իր տատիկի՝ Տ.Հայրապետյանի մոտ, այնուհետև սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 13 տարեկան հասակում, լինելով տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր, Իտալիայի «Rovere d'Oro» միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Իբրև մենակատար ելույթ է ունեցել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության Յուրի Դավթյանի դասարանում: Զուգահեռաբար սովորել է նաև Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 2009թ. ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները և ստացել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության գիտությունների թեկնածուի աստիճան: 2008թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրվել է վարպետության դասընթացի մաեստրո Ռիկարդո Մուտիի մոտ: 2012թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան: Վարպետության դասընթացներ է անցել Զախար Բրոնի, Գրիգորի Ժիսլինի, Ռուջերիո Ռիչչիի և այլ աշխարհահռչակ ջութակահարների մոտ: 2005թ. հիմնել և ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն ելույթներ է ունեցել Փարիզի, Բեռլինի, Մոսկվայի, Աբու Դաբիի և այլ քաղաքների հայտնի համերգասրահներում: Համագործակցել է համաշխարհային բեմի կարկառուն ներկայացուցիչների հետ` Վլադիմիր Սպիվակով, Արթուր Փափազյան, Դենիս Մացուև, Ֆրանկ Ֆերնանդես, Ժոաո Դոնատո, Վադիմ Ռեպին, Միշել Լեգրան և բազում այլ հռչակավոր երաժիշտներ: Հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համահիմնադիրը: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերին՝ ելույթներ ունենալով ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: