Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԵՐՎԻՆՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1966թ. հունվարի 25-ին, Երևանում: 1971-80թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1980-84թթ` Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների: 1993թ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան: Ջութակով կատարել է բազմաթիվ դասական երաժշտական ստեղծագործություններ և արժանացել պարգևների: 2003-05թթ և 2013-14թթ մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտ Յաննիի հյուախաղերին, աշխարհի բազմաթիվ երկրներում: 2004թ. Նյու Յորքի «Բիգ Էփլ» երաժշտական փառատոնի ժամանակ արժանացել է մրցանակի: 2007թ. Լոս Անջելեսի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն երաժիշտ» մրցանակին: 2008թ. մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Կարոտ» միջազգային հայկական փառատոնին: Թողարկել է շուրջ 10 ձայնասկավառակ: