Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դուդուկահար

12 հոկտեմբեր, 1928 - 6 հուլիս, 2021

Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Մայրը վաղ տարիքում մահացել է, իսկ հայրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր, որի պատճառով Ջիվանը մեծացել է որբանոցում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկան հասակից` առանց դասավանդումի: 1947թ. ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ համերգից հետո Իոսիֆ Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց: 1949-81թթ եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի (այժմ՝ Թ.Ալթունյանի անվան) մենակատար և իր առաջին մասնագիտական հանդիսումը արել է երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1957թ. արժանացել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի, 1958թ.՝ Էստրադայո արտիստների համամիութենական 3-րդ մրցույթի 1-ին մրցանակներին, իսկ 1959թ, 1962թ, 1973թ, 1980թ արժանացել է Յունեսկոյի ոսկե մեդալի` միջազգային փառատոնում մասնակցելու համար, 1973թ. Տաշքենդում՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ժողովրդական ստեղծագործությունների կատարումների միջազգային մրցույթի Մեծ մրցանակին: 1982թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1986թ.-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմտեի մենակատար: 1988թ-ից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն: Դուդուկահարը, շրջելով աշխարհով մեկ, այլ ազգերին ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմեր երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015թ., Ռուսաստան) և այլն: Նրա մի շարք կատարումներ օգտագործվել են արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում: 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.` «Womex Aword» միջազգային հեղինակավոր մրցանակների: 2002թ. ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի: Եղել է Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2000թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2013թ.՝ ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալների: 2015թ. Երևանի կենտրոնում կանգնեցվել է «Ուշացած լուսանկար» արձանախումբը՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին: 2017թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: