Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՇԱՎՈ ՕԴԱՋՅԱՆ

Բաս-կիթառահար, երաժիշտ

Շավարշ Օդաջյան

Ծնվել է 1974թ. ապրիլի 22-ին, Երևանում: Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Իտալիա, այնուհետև` Լոս Անջելես: Դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը: Դպրոցական տարիներին սովորել է Դարոն Մալաքյանի և Սերժ Թանկյանի հետ: Աշխատել է բանկում և նվագել է սեփական խմբում, մինչ ձայնագրման ստուդիայում ծանոթացել է Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի հետ: Սկզբից եղել է «Սոլի» խմբի մենեջերը, իսկ 1995թ-ից դարձել է արդեն «Սիսթեմ օֆը Դաուն» խմբի մշտական բաս-կիթառահարը: Խմբի հետ ձայնագրել է 5 ձայնասկավառակ՝ «System Of A Down» (1998թ.), «Toxicity» (2001թ.), «Steal This Album!» (2002թ.), «Mezmerize» (2005թ.), «Hypnotize» (2005թ.): Եղել է նաև խմբի մի քանի տեսահոլովակների ռեժիսորը (Aerials, Toxicity, Question, Hypnotize): Հանդես է եկել նաև որպես դիջեյ` «DJ Tactic» մականունով: 2001թ. մասնակցել է «Ռոք-Դիջեյ Էքսփլոժն» իրադարձությանը: Համագործակցել է Սերժ Թանկյանի և Արտո Թունջբոյաջյանի «ՍերԱրտ» նախագծի շրջանակներում: 2001թ. էպիզոդիկ դեր է խաղացել «Զուլանդեր» ֆիլմում: 2005թ. իրականացրել է իր երաժշտական նախագիծը` ստեղծելով «Achozen» էքսպերիմենտալ հիպ-հոպ խումբը, որտեղ եղել է վոկալիստ ու կիթառահար: 2010թ. «Սիսթեմ օֆը Դաուն» խումբը վերամիավորվել է և նույն թվականից բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: