
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆ

Ծնվել է 1996թ. հունիսի 30-ին, Երևանում: 2002-10թթ սովորել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում, 2010-13թթ՝ Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում: 2003-11թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, 2005-13թթ՝ սաքսոֆոնի (պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյան) դասարաններում: 2017թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնի սաքսոֆոնի դասարանը (պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան): 2019թ. ավարտել է նաև նույն դասարանի մագիստրատուրան: 2007թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթին և արժանացել առաջին կարգի դիպլոմի: 2008թ. մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված առաջին սաքսաֆոնահարների մրցույթ-փառատոնին, արժանացել առաջին կարգի դիպլոմի: 2009թ-ից անդամակցել է Վ.Սպիվակովի անվան հիմնադրամին: Նույն թվականին մասնակցել է Ուկրաինայում կայացած միջազգային արվեստի փառատոնին՝ «Արտեկ» միջազգային ճամբարում, ստացել է դիպլոմ: 2009-10թթ և 2012թ. մասնակցել է նաև Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին և արժանացել առաջի և երկրորդ կարգի մրցանակների: 2010թ. մասնակցել է չորրորդ Դելֆյան միջազգային երաժշտական խաղ-փառատոնին և արժանացել դիպլոմի: 2011թ. հանդես է եկել առաջին մենահամերգով: 2012թ. ունեցել է երկրորդ մենահամերգը Երևանի պետական կամերային երաժշտության տանը: 2013թ. հաղթող է ճանաչվել «Музыка за мир» երկրորդ նախագծում և համերգներով մեկնել Ռուսաստան. որպես մենակատար ելույթ ունեցել Տամբովի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ՌԴ վաստակավոր արտիստ Ֆ.Կորոբովի ղեկավարությամբ: 2014թ. մասնակցել է Բուլղարիայում անցկացվող «Солнечный берег» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրիի: 2015թ. «Музыка за мир» նախագծի շրջանակներում գալա-համերգներով մեկնել է Ռուսաստան և Բելոռուս, որտեղ որպես մենակատար համագործակցել է Եկատերինբուրգի, Կազանի, Մինսկի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ: 2017-19թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային-ջազ նվագախմբում որպես առաջին կարգի տենոր-սաքսաֆոնահար: 2016-20թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում որպես սաքսոֆոնի դասատու: 2019թ. Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ մեկնել է Սոչի և մասնակցել ջազային փառատոնի: 2019թ-ից համագործակցել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ: Նվագել է նաև բազմաթիվ երաժշտական խմբերում: 2021թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում, որպես սաքսոֆոնահար: