Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 2004թ. մայիսի 29-ին,  Երևանում: 2010-19թթ սովորել է Չարենցավանի Ս.Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: Զուգահեռ սովորել է նաև Չարենցավանի Ժ.Գառզուի անվան արվեստի դպրոցի դասական վոկալի բաժնում: Հաճախել է նաև դհոլի և դաշնամուրի դասընթացների: Բաս-կիթառ նվագել սովորեցրել է հայրը: 2019թ-ից սովորում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ակադեմիական վոկալի բաժին: 2015թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին, որտեղ ստացել է 1-ին կարգի դափնեկրի մրցանակ: 2017թ. Մոսկվայում մասնակցել է «Истоки» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2019թ. և 2021թ. մասնակցել է «Art Music» արվեստի միջազգային 10-րդ և 12-րդ մրցույթ-փառատոներին և երկուսում էլ արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի մրցանակի: 2021թ. մասնակցել է մի շարք առցանց կայացած մրցույթների՝ Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային մրցույթ-փառատոնի, որտեղ ստացել է 2-րդ կարգի մրցանակ: Չինաստանում կայացած 6-րդ «Золотой Дракон» միջազգային արվեստի և Նյու Յորքում կայացած 6-րդ «America's talents» միջազգային մրցույթ-փառատոներին արժանացել է «Գրան Պրի» մրցանակների: 2021թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում, որպես բաս-կիթառահար: