ՎՐԵԺ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

19 սեպտեմբեր, 1951 - 21 դեկտեմբեր, 2021

Ծնվել է Երևանում: 1957-67թթ սովորել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցում: 1971թ. ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը, 1983թ.՝ Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական բաժինը՝ Վադիմ Յուսովի արվեստանոցը: 1976թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Որպես բեմադրող օպերատոր և ռեժիսոր նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային կինոմրցանակների: 2001թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր: Որպես բեմադրող օպերատոր նկարահանել է հետևյալ ֆիլմերը՝ «Դուք ումն եք, ծերուկ» (1983թ.), «Ոսկին և հողը» (1984թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ապրիլ» (1985թ.), «1954 թվականի ձմեռը» (1985թ.), «Ադամամութ» (Եվ կրկնվում է ամեն ինչ, 1989թ.), «Քամին ունայնության» (1991թ.), «Ձայն բարբարոյ...» (համատեղությամբ, 1991թ.), «Արարատյան կայարան» (համատեղությամբ, 1994թ.), «Անապատի լռության մշտարթուն արձագանքները» (նաև՝ հեղինակ, ռեժիսոր, 1994թ.), «Ղարաբաղյան անավարտ օրագիր» (1995թ.), «Անվերջ ձգվող դասամիջոց» (նաև՝ սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, 1996թ.), «Հայերի դանիացի մայրը՝ Քարեն Եփփե» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 1996թ.), «Ես ապրում եմ ողջերի հետ» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2004թ.), «Պոետի վերադարձը» (համատեղությամբ, 2005թ.), «Ֆրիդ» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2006թ.), «Լույսի հետք» (նաև՝ սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, 2006թ.), «Սահման» (2009թ.), «Ապրելու առաքելություն» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2011թ.), «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2014թ.), «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2014թ.), «Պոեմ միայնակ գայլի մասին» (նաև՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2016թ.): Արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների Հայաստանում և արտերկրում: Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, 2009թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար