Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարիչ

8 հուլիս, 1939 - 28 սեպտեմբեր, 2020

Ծնվել է Մոսկվայում: 1960թ-ից եղել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակիցը: 1969-82թթ եղել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից, ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի անձնական լուանկարիչը: Լուսանկարել է Նիկիտա Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնևին, Յուրի Անդրոպովին և այլոց: Նրա ֆոտոռեպորտաժները տպագրվել են աշխարհի նշանավոր թերթերում: 2006թ. և 2007թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում: 2014թ. տեղի է ունեցել «Ուժի գաղտնիքը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Վլադիմիր Մուսայելյանին: 1978թ. և 2006թ. հեղինակել և տպագրել է երկու ֆոտոալբոմ: Արժանացել է մի շարք մրցանակների՝ World Press Photo միջազգային մրցույթի մասնակցության 4 դիպլոմ (1967-78թթ), Բուլղարիայի «Մեծ ոսկե աստղ» միջազգային ցուցահանդեսում «Օպել-ռեկորդ» մեքենա «Փոքր երկրի վրա հանդիպումներ» լուսանկարի համար (1974թ.), Մոսկվայի «Պրեսս-ֆոտո» ցուցահանդեսի Գրան Պրի և ոսկե մեդալ (1977թ.), «The Golden Eye» World Press Photo ֆոտոմրցույթում «Բրեժնևի և Լուիս Կորվալանի հանդիպումը Կրեմլում» լուսանկարի համար (1977թ.), «Лучшие перья России» (1999թ.), «Ռուսաստանի ոսկե աչք» (2003թ.), ՌԴ ժուռնալիստների միության մրցանակ (2006թ.), ՌԴ կառավարական պարգև (2014թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար