Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, կլառնետահար

Ծնվել է 1981թ. հունվարի 20-ին, Թբիլիսիում: 1997թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանը, 2005թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային և կոմպոզիցիայի բաժինները: 2007թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես կոմպոզիտոր, 2013թ.՝ Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիան: 1997թ. հիմնադրել է «Ուլիխանյան Կվինտետ» ջազ-խումբը և եղել խմբի գեղարվեստական ղեկավարը, գործիքավորողը և կոմպոզիտորը: 2006թ. Երևանի «Նարեկացի» արվեստի ինստիտուտում, 2013-15թթ՝ Լոս Անջելեսի համալսարանում մասնակցել է դասընթացների: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2005-11թթ և 2012-13թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, 2011-12թթ՝ Ամմանի սիմֆոնիկ նվագախմբի կլառնետահարը և դասավանդել է տեղի կոնսերվատորիայում: 2008թ. եղբոր` դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ, հիմնադրել է «Ուլիխանյան» մշակութային ակումբը, որտեղ կազմակերպել է էքսպերիմենտալ երաժշտության առաջին փառատոնը Հայաստանում: 2009թ. Հ.Թումանյանի մանկական ստեղծագործությունների հիմնա վրա գրել է երաժշտություն և թողարկել ձայնասկավառակ: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է առաջին փորձարարական երաժշտական փառատոնը Հայաստանում: Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի` Ա.Խաչատրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ (2003թ.), «Նարեկացի» միության մրցանակ (2006թ.), երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի դափնեկիր (2006թ.), սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ (2007թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակ (2011թ.), «Նոֆի» միջազգային կինոփառատոնի «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակ (2013թ.), Ջերրի Գոլդսմիթի անվան կինոմրցանակ (2015թ.) և այլն: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՊ մենակատարների անսամբլի մենակատար է: 2009թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար