ՌՈՒԲԵՆ ՍՈՒՎԱՐԻ

Գեղանկարիչ

15 դեկտեմբեր, 1982 - 21 նոյեմբեր, 2020

Ռուբեն Սուվարյան

Ծնվել է Ղազախստանի Ցելինոգրադ (այժմ՝ Աստանա) քաղաքում: Որոշ ժամանակ անց նկարչի ընտանիքը հաստատվել է ՀՀ Վանաձոր քաղաքում: Մասնագիտական հմտությունները խորացրել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Նկարները ցուցադրվել են 2006թ-ից: 2006թ-ից մասնակցել է քաղաքային, մարզային և հանրապետական ցուցահանդեսների: Նկարչի աշխատանքներից գտնվում են նաև Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներում: Մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում, Երևանում, Գյուրմրիում (2009թ. «Մանկության ներկապնակը», 2010թ. «Աստծուն որոնելիս», 2015թ. «3 ՄԱՐԴ 3», 2019թ. «Տեսանելի հնչյուն», 2019թ. Կոմիտասյան հնչունապատկերներ «Աստծո հետ վիճելիս», 2020թ. «Աստծուն գտածը» հետմահու ցուցահանդես): Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար