Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՆԻՆԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Պատմաբան

7 հոկտեմբեր, 1931 - 9 հուլիս, 2020

Ծնվել է Մոսկվայում: 1955թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտացել է միջնադարյան պատմության ամբիոնում: 1955թ. պաշտպանել է դիպլոմային աշխատանք՝ «Ֆրանսիայի 14-րդ դարի պատմությունից»: 1968թ-ից դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում: Եղել է Միջնադարի և նոր ժամանակների վաղ շրջանի պատմաբանների համառուսաստանյան ընկերության շրջանակներում՝ «Իշխանություն և հասարակություն» գիտական խմբի ղեկավար, 1992թ-ից՝ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր ընդհանուր պատմության մասնագիտացված խորհրդի անդամ: Աշխատությունները վերաբերում են միջնադարյան պետականության պատմությանը, հասարակարգի դասային կառուցվածքին և դասային միապետությանը, միջնադարյան քաղաքների ավատատիրական բնույթին և այլ հարցերի: Երկերից են՝ «Из истории политической борьбы во Франции в нач. XIVв.» (1961թ.), «Духовенство и дворянство на Генеральных штатах 1302-1308гг» (1966թ.), «Возникновение Генеральных штатов во Франции» (1976թ.), «Город в системе феодальной формации» (1983թ.), «Сословная монархия во Франции XIII-XIVвв» (1989թ.), «История Франции XI-XIVвв» (1990թ.), «Эволюция государства в средневековой Европе с древнейших времен до конца XVв.» (1992թ.), «Медиевистика в Московском университете» (2004թ.), «Тема королевского двора в исследованиях отечественных медиевистов» (2004թ.), «Власть и общество» (2008թ.), «Король-император в своем королевстве» (2011թ.), «Тема королевского двора в российской медиевистике: рефлексии и эксперимент» (2014թ.) և այլն: Գիտական խմբի գործունեության արդյունքում լույս է տեսել նրա «Власть и общество» («Իշխանություն և հասարակություն») աշխատության 5 մենագրություն: Արժանացել է ՌԴ «Աշխատանքի վետերան» մեդալի, 1997թ.՝ Մոսկվայի 850-ամյակի ոսկե մեդալի: Մահացել է Մոսկվայում: