Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմաբան

1 մարտ, 1951 - 24 հունիս, 2020

Ծնվել է Ապարանի շրջանի Մելիքգյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1970-72թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1972-74թթ որպես բանվոր աշխատել է Աշտարակում: 1974-79թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում: 1979-82թթ աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար: Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1982-91թթ եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս: 1991թ. ընտրվել է «Հայ-չինական» բարեգործական միության նախագահ: Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: 1990-ականների սկզբին մասնակցել է Արցախյան պատերազմին: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1999թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 2002թ-ից համատեղության կարգով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է (2006թ-ից՝ դոցենտ): Հեղինակել է 10 պատմագիտական մենագրություն՝ «Նիկոլ Դուման» (2002թ., 2003թ.), «Դրո» (1999թ., 2000թ., 2007թ.), «Սեբաստացի Մուրադ» (2003թ.), «Սեդրակ Ջալալյան» (2009թ.), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (2006թ.), «Էջեր հայոց ազատամարտի» (2005թ., 2010թ.), «Պետոն» (1994թ.), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (2011թ.), երեք գիտաուսումնական աշխատանքներ և բազմաթիվ հոդվածներ: 2011թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնախնդիրները: Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար