Միքայել Միանսարյանց

Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան

Արձակագիր, դրամատուրգ

Մեսրոպ Մաքսուդյան

Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան

Օպերային երգչուհի

Վան Արյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին

Հաղորդավար

Ադամ Սևանի

Դերասան, պարող

Արմեն Պուչինյան

Դաշնակահար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԱՐԵՇՅԱՆ

Պատմաբան, հնագետ

13 մայիս, 1949 - 2 օգոստոս, 2020

Ծնվել է Երևանում: 1966-73թթ սովորել է Երևանի պետական համալսարանում, որտեղ ստացել է նաև մագիստրոսի կոչում: 1973-75թթ դոկտորանտուրան շարունակել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ: Նրա գիտական թեզը եղել է «Երկաթը Հին Արևմտյան Ասիայում» աշխատությունը: Տիրապետել է անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, թուրքերեն, գրաբար լեզուներին և ուրարտական սեպագրերին: Դասավանդել է ԱՄՆ 14 համալսարաններում և քոլեջներում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարան, Իրվինի Քալիֆորնիայի համալսարան, Չիկագոյի համալսարան, Պլատվիլի Վիսկոնսինի համալսարան և Ամերշթ քոլեջ: Հեղինակել է ավելի քան 150 գիտական աշխատություններ, որոնք հրատարկվել են 5 լեզուներով 12 երկրներում: Աշխատությունները նվիրված են հումանիտար և սոցիալական գիտություններում միջառարկայական ուսումնասիրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով լայն պատմական համատեքստում Միջին Արևելքին և Հայաստանին: 2017թ. նրա պատվին լույս է տեսել ֆեստշրիֆտ «Bridging Times and Spaces: Papers in Ancient Near Eastern, Mediterranean and Armenian Studies» վերնագրով: Հատորի խմբագիրներն էին Արեշյանի նախկին ուսանող Պողոս Ավետիսյանը և Երվանդ Գրեկյանը: Եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, 2014թ-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, հնագետների միջազգային թիմի համանախագահը, որը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ հայտնաբերել է Արենիում գտնված 5500 տարվա վաղեմության կոշիկը և ամենահին գինեգործարանը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար