Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՔՐԻՍՏԻՆՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

2 հոկտեմբեր, 1934 - 24 դեկտեմբեր, 2020

Ժորա Գասպարյան

Ծնվել է Հայաստանի Արևիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը, ապա՝ Երևանի մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Հայաստանի միջնակարգ դպրոցներում, պաշտոնավարել համալսարանում՝ որպես դասախոս: Եղել է Հայպետհրատի խմբագիր և «Հայֆիլմում»՝ գլխավոր խմբագիրը: Ստեղծել է քառասուն վավերագրական շարժապատկերների գրական նյութ: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ: Եղել է Քալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահը: Հրատարակել է բանաստեղծությունների, պատմվածքների, գրականագիտական հոդվածների երկու տասնյակից ավելի ժողովածու: Պոեզիայի հատընտիրը լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ: 2015թ-ից եղել է Գլենդելում լույս տեսնող Քալիֆորնիայի հայ գրողների միության «Տիր» պարբերականի գլխավոր խմբագիրը: Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1975թ.), «Շագանակենի» (բանաստեղծություններ, պոեմներ, 1979թ.), «Լուսաբացներ կեսօրին» (բանաստեղծություններ, 1985թ.), «Նամակ Լոս-Անջելեսից» (բանաստեղծություններ, պոեմներ, 1995թ.), «Արևատաղեր» (բանաստեղծություններ, պոեմներ, 1999թ.), «Սիրո քարավան» (բանաստեղծություններ, 1999թ.), «Անսա իմ ձայնին» (բանաստեղծություններ, 2000թ.), «Գրականությունը հայրենիք է» (գրական դեմքեր, գրաքննադատություն, մշակույթ, էսսե, 2 հատոր) և այլ աշխատություններ: Կատարել է թարգմանություններ ռուսերենից՝ Ակոբիր Շարիֆի «Այսօրվա գործդ մի թողնիր վաղվան» (պատմվածքներ, 1983թ.), «Աֆրիկական գրողների վիպակներ ու պատմվածքներ» (1986թ.) և այլն: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար