ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ճարտարապետ

4 նոյեմբեր, 1958 - 24 հունվար, 2021

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո եղել է «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահը և այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է Հայաստանի տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ: Հեղինակել է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծերը: Եղել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի համանախագահը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ: Հայաստանի և այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար