Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՋԵՖ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր

24 նոյեմբեր, 1953 - 10 հուլիս, 2021

Ծնվել է ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: 2017թ. առաջին մրցանակն է բաժանել Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած դաշնակահարների միջազգային մրցույթում: Եղել է Բրիգհամ Յանգ համալսարանի Barlow Endowment-ի, Աբրահամյան լարային քառյակի և Արվեստների ազգային հիմնադրամի բիզնես գործընկերը: Եղել է նաև Տուկումանի (Արգենտինա, 10 տարի), Intermountain Classical Orchestra-ի (Սոլթ Լեյք Սիթի, Յուտա), Յուտայի համալսարանի ամառային գեղարվեստական նվագախմբի, Վեսթմինսթերի կամերային նվագախմբի (Սոլթ Լեյք Սիթի, Յուտա) երաժշտական տնօրենը և Յուտայի հռետորական ընկերության (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարը: Նրա երաժշտությունը հնչել է Քենեդիի կենտրոնում (ուղիղ հեռարձակվել է համացանցով): Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (Բոստոնի սիմֆոնիկ դահլիճում և Պրահայի «Դվորժակ» սրահում), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային օպերային թատրոնի նվագախումբը և երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, Լաս Վեգասի համալսարանի երաժշտական ընկերությունը, Փասադենայի, Յուտայի, Քարսոն Սիթի (Նևադա), Ամերիկյան արևմտյան, Սոլթ Լեյք Սիթիի սիմֆոնիկ նվագախմբերը, Վեսթմինսթերի կամերային նվագախումբը, «Բարտոկ» անսամբլը (Սանտյագո, Չիլի), դաշնակահար Գրանտ Յոհանեսենը և բազմաթիվ մենակատարներ նրա ստեղծագործությունները ներառել են իրենց համերգային երգացանկերում: Նրա մի քանի ստեղծագործություններ թողարկել են Warner Brothers Publications, Feature Films for Families և Windsor Editions հրատարակչությունները: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կարելի է լսել Albany Records, 4-Tay Records, MMC Recordings, Tantara և MAF Excel լեյբլներում: Որպես դաշնակահար մենակատար է եղել Ֆիլիպինների ֆիլհարմոնիայի, Մեքսիկայի պետական սիմֆոնիկ, Բոլիվիայի ազգային սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել մի քանի երկրների ազգային հեռուստաընկերություններով և նկարահանվել է Liberace Show-ում, Mike Douglas Show-ում, Joe Franklin Show-ում և Ted Mack Amateur Hour-ում: Որպես դաշնակահարների Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, հանդես է եկել Նյու Յորքի Մերկին Հոլում, Քենեդիի կենտրոնում, Primeira Semana de Musica das Americas-ում (Սան Պաուլու, Բրազիլիա), Bösendorfer Saal-ում (Վիեննա, Ավստրիա) և այլուր: Իսկ որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Փասադենայի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային օպերայի նվագախումբը և երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, Լաս Վեգասի համալսարանի երաժշտական ընկերության նվագախումբը և այլն: Մահացել է ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: