Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆ

Պատմաբան

8 ապրիլ, 1934 - 15 ապրիլ, 2021

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Տարրական կրթությունն ստացել է Իրանում, միջնակարգ կրթությունը՝ Լիբանանում: 1956թ. ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որն ավարտել է 1958թ. գերազանցությամբ՝ մասնագիտանալով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտներում: 1964թ. դասավանդել Եվրոպայի և Մերձավոր Արեւելքի պատմություն Սան-Ֆրանցիսկոյի պետական քոլեջում, Քալիֆորնիայի (Լոս-Անջելես) և Տեխասի (Օստին) համալսարաններում: 1972թ. տեղափոխվել է Փենսիլվանիայի համալսարան, ուր նշանակվել է պատմության «Թարզյանական» պրոֆեսոր և Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974թ. դարձել է Փենսիլվանիայի համալսարանի Ճշգրիտ և հումանիտար գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց՝ համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչև 1981թ.: Քսան տարվա գիտական գործունեությունից հետո գլխավորել է Նյու Յորքի Հանրային գրադարանը: Նրա ութամյա նախագահության շրջանին է վերագրվում գրադարանի մշակութային բարձր կարգավիճակի վերահաստատումը: 1989թ. ընտրվել է Բրաունի համալսարանի ռեկտոր: Իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում հաջողվել է հայթայթել 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության բարեգործական ֆոնդի 1 միլիարդ դոլարի նշաձողը: Ավելին՝ իբրեւ ռեկտոր նրա պաշտոնավարման ընթացքում ստեղծվել և ներդրվել է ավելի քան 250 ընդհանուր դասընթաց: Նրան կրթաթոշակներ են տրամադրել բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ Ջոն Սայմոն Գուգենհեյմ հիմնադրամը, Ամերիկայի ուսյալ հանրության միությունը, Հասարակագիտական միությունը և Ամերիկյան փիլիսոփայական ընկերակցությունը: 1969թ. Դանֆորթ հիմնադրամի կողմից արժանացել է Հարբիսոնի անվան Ականավոր ուսուցչի մրցանակի: Բազմաթիվ պարգևների և կոչումների է արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի և Պորտուգալիայի կառավարությունների կողմից: Նրան շնորհվել է Ազատության նախագահական շքանշան և Հումանիտար գիտությունների պետական շքանշան: 1997-2021թթ պաշտոնավարել է որպես Էնդրյու Կարնեգիի հիմնադրած հաստատության՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահ: 2015թ. համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Արժանացել է նաև ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալի: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար