ՄԱՐԳԱՐԻՏԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Պատմաբան, թարգմանիչ

18 մարտ, 1920 - 9 մարտ, 2021

Ծնվել է Վրաստանի Բաթում քաղաքում: Հայրը եղել է հայ կաթոլիկ, մայը՝ լեհ կաթոլիկ: Տանը խոսել են ռուսերեն: Հայերեն սովորել է գրաբարի միջոցով: 1941թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, արժանացել է Հայրենական պատերազմի շքանշանի: Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է նշանակվել Չիբուխլուում (այժմ՝ Ծովագյուղ): 1951-57թթ դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, 1958-59թթ եղել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959թ-ից՝ Երևանի Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1955թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ուսումնասիրել և գրաբարից ռուսերեն է թարգմանել հայ պատմագրության սկզբնաղբյուրները և կազմել ծանոթագրությունները: Կազմել է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկի քննական բնագիրը, գրել առաջաբանը և ծանոթագրությունները: Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի՝ «Նարեկի» ռուսերեն գեղարվեստական թարգմանությունները, որ կատարել են Ն.Գրեբնյովը (1969թ.) և հետո՝ Վ.Միկուշևիչը (1985թ.), հիմնված են նրա և նրա գործընկերուհի Լենա Խանլարյանի՝ գրաբարից արված տողացի թարգմանության վրա: 1988թ. «Արևելքի մատենագրության հուշարձաններ» շարքի շրջանակում լույս է ընծայվել «Մատյան ողբերգության» ռուսերեն թարգմանության գիտական ու ամբողջական տարբերակը՝ գործընկերուհիներ Մ.Դարբինյան-Մելիքյանի և Լ.Խանլարյանի թարգմանությամբ: Թարգմանություններ է արել նաև պարսկերենից, գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, արաբերենից: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար