ՄԱԳԴԱ ՀԱՐՈՒԹ

Դերասանուհի

22 ապրիլ, 1926 - 9 սեպտեմբեր, 2021

Մագդա Հարությունյան

Ծնվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Եղել է Շուշի քաղաքում ծնված, Քալիֆորնիայի համալսարանի արվեստի բաժնի շրջանավարտ, «Անդրանիկ» թատերախմբի դերասան Եղիշե Հարութի դուստրը: Նրա մայրը՝ դերասանուհի Գոհարիկ Անդրանիկը, եղել է «Անդրանիկ» թատերախմբի հիմնադիր Ազնիվ Անդրանիկի դուստրը: Դերասանուհին սովորել է Քալիֆորնիայի համալսարանի արվեստի բաժնում, մասնակցել է հայ թատերական ներկայացումներին, սովորել է պարի դպրոցում, ռուս դերասան-մանկավարժներ Միխայիլ Չեխովի և Մարիա Ուսպենսկայի մոտ սովորել է դերասանական արվեստ, մասնակցել է «Անդրանիկ» թատերախմբի ներկայացումներին: Անգլերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից: 1966թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, իսկ 1968թ. հայաստանյան այցելության ժամանակ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմում: 1970թ. Երևանում Գարուշ Խաժակյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հեղինե Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ավիկ Թորոսյանի բեմադրած Ալեքսանդր Արաքսմանյանի «Մի երկար, երկար ճանապարհ» հեռուստաբեմադրությունում, որտեղ խաղացել է ամերիկուհի Ջեյն Սմիթի դերը: Հետագայում հանդես է եկել ՀԲԸՄ «Արտավազդ» անգլախոս թատերախմբում: Նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում և հեռուստաբեմադրություններում: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար