Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԱԳՅՈԶ

Դերասանուհի

2 դեկտեմբեր, 1938 - 30 ապրիլ, 2021

Ծնվել է Փարիզում, որտեղ նրա ծնողները ապաստան են գտել Թուրքիայում 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատճառով: Երկու փոքր դերերից հետո դարձել է Ժակ Ռիվետտի թիմի անդամ: Վերջինս սկսել էր «Out 1, Մի՛ դիպիր ինձ» («Out 1, noli me tangere», 1971թ.) սինֆիլների համար նախատեսված 13-ժամյա պաշտամունքային ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այդ ֆիլմում խաղացել է թատերական դերասանուհի Մարիի մեծ դերը: Խաղացել է նաև Ժակ Ռիվետտի «Մենամարտ (կարանտին)» («Duelle», 1976թ., Լյուսի), «Կարուսել» (Merry-Go-Round, 1981թ.) և «Գաղտնի պաշտպանություն» («Secret Defence»,1998թ., բուժքույր) ֆիլմերում: Ռիվետի ֆիլմերում նկարահանվելուց հետո շարունակել է նրա հետ համագործակցել որպես լուսանկարիչ «Չորսի բանդան» (La bande des quatre, 1984թ.) ֆիլմում: Խաղացել է նաև Էդուարդո դե Գրեգորիոյի (Ժակ Ռիվետտի չորս ֆիլմերի սցենարիստ) «Կարճ հիշողություն» («La mémoire Courte», 1979թ., մադամ Ժակուր), Ժաննա Մորոյի «Լույս» («Lumière», 1976թ., Կամիլ), Միշել Ռոզյեի «Իմ կարմիր սիրտը» (on Coeur est rouge, 1976թ., մոտոցիկլավար) ֆիլմերում, ինչպես նաև Պատրիս Շերոյի «Ժուդիթ Թերպով» (Judith Therpauve, 1978թ., Նիկոլ), Ռոբերտ Կրամերի «Ատրճանակներ» (Guns, 1980թ., Քեթրին) ֆիլմերում և Ջոզեֆ Լուզիի «Պարոն Քլեյն» ֆիլմի մի դրվագում (Mr. Klein, 1976թ., երիտասարդ բանվորուհի): Նկարահանվել է նաև մի քանի հեռուստաֆիլմերում, մասնավորապես՝ Ժան Ժիրոդուի «Էլեկտրա» պիեսի հիման վրա նկարահանված Բեռնար Մեգրոյի համանուն հեռուստասերիալում: 1972թ. խաղացել է ռեժիսոր Մարսել Բլուվալի «Խեղճացած» (Les Misérables) սերիալում: La Disor de Marivaux թատրոնում Պատրիսիա Շերոնի ղեկավարությամբ խաղացել է մի շարք պիեսներում: 1990-ական թվականներից դերեր է մարմնավորել թատրոնում: 2006թ. մասնակցել է Փարիզի Parc de la Villette-ում կայացած «Հայկական հուշեր» ցուցահանդեսին՝ Հայաստան, Թուրքիա և Սիրիա ճանապարհորդություններից կատարած լուսանկարներով: Իրականացրել է հանրային ընթերցումներ իր և ֆրանսիացի ռոմանտիկ և ժամանակակից բանաստեղծների մասին, որոնք նա հավաքել և վերամշակել է դրամատիկական ներկայացումների համար, նա դարձել է Պահոմի, Թիլլեմանի ներկայացումները ուղեկցող ընթերցումների սիրված դերասանուհի: 2002թ. հրատարակել է թատրոնի ռեժիսոր Ռոջեր Բլինի մասին պատմող «Հերմինե Ղարագյոզ Ռոջեր Բլին» գիրքը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար