Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան

Բանաստեղծ

Նինա Գարսոյան

Պատմաբան, արևելագետ

Մարիամ Պետրոսյան

Հաղորդավար

Հասմիկ Դանիելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՈՒՍ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ

Դերասանուհի

16 հունվար, 1904 - 13 փետրվար, 1989

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է երգիչ Շառլ Ազնավուրի հորաքույրը և դերասան Արտավազդ Փաշայանի կինը: 1920թ. սկսել է բեմական գործունեությունը Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկական խմբում` Փառանձեմ բեմական կեղծանվամբ: 1920-30թթ խաղացել է Հովհաննես Աբելյանի և Հովսեփ Ոսկանյանի շրջագայող խմբերում: 1930թ-ից եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) դերասանուհի: Խաղացել է կատակերգական, դրամատիկական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), «Չար ոգի» (Ջավահիր),, Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), «Պաղդասար աղբար» (Սողոմե), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Մ.Գորկու «Հատակում» (Կվաշնյա), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Հորտենզիա) և այլն: Նկարահանվել է «Արևիկ», «Պատանության ափ», «Աշնան արև», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Գյումրիի քաղաքային գերեզմանատան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար