ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մշակութային գործիչ

27 հոկտեմբեր, 1942 - 9 մայիս, 2021

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի քույրը: 1949-59թթ սովորել է Լենինականի թիվ 26 միջնակարգ դպրոցում, 1959-63թթ՝ Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: Հոռոմ գյուղի դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1964թ. եղել է «Անի»-ի արտադրական միավորման դպրոցական բաժնի վարիչ, այնուհետ՝ Արթիկի կոմերիտական շրջկոմի 2-րդ քարտուղար: Մոսկվայում Կոմկուսի բարձրագույն դպրոցում սովորելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի կենտրոնական կոմիտեում, այնուհետև Լենինականում զբաղվել է դասախոսական գործունեությամբ, միաժամանակ սովորել և ավարտել է Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով: 1976թ-ից եղել է Լենինականի քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչը, 1996թ-ից՝ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչը, 2009-18թթ՝ Շիրակի մարզպետի խորհրդական, 2018թ-ից՝ Գյումրու քաղաքապետի խորհրդականը: Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» 2000թ., «Գրիգոր Նարեկացի», ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալների, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի 2007թ., Սուրբ Էջմիածնի հոգևոր մեդալի, ՀՀ թատերական միության ոսկե մեդալի, Երկրապահ կամավորական միության մեդալի, Գյումրու երախտավոր մեդալի, ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալի, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման, 2004թ.՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար