ԱՐԹՈՒՐ ԴԻԼԱՆՅԱՆ

Դերասան

9 սեպտեմբեր, 1961 - 29 օգոստոս, 2021

Ծնվել է Երևանում: 1988թ. ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցը: 2002-03թթ եղել է Մոսկվայի ITR հեռուստաալիքի «Գովազդ և արտադրություն» բաժնի ղեկավարը: 2003-04թթ ղեկավարել է Միր ԱՊՀ երկրների միջպետական հեռուստառադիոընկերության ստեղծագործական բաժինը: 2004թ-ից եղել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան և ռեժիսոր: Խաղացել է մի շարք ներկայացումներում՝ Թենեսի Ուիլյամսի «Ցանկության տրամվայը» (Ստենլի), Բրենդոն Թոմասի «Չառլեյի մորաքույրը» (Ջեկ Չեսնեյ), «Զբոսախնջույք» (Տեպան), «Դատ է ընթանում...» (Թալեաթ փաշա, դատախազ), միջնադարյան ֆարս «Փաստաբան Պիեռ Պատլեն» (Դատավոր), «Վայ, վայ կամ ճամփորդություն հայկական ձևով» (Եգոր Սերգեևիչ) և այլն: Նկարահանվել է «Արևքուրիկ» (2008թ.), «Վորոնինները» (2009-17թթ), «Ջոկեր» (2010թ.), «Մոսկվա․ կենտրոնական շրջան 3» (2010թ.), «Չերկիզոնա․ միանգամյա օգտագործման մարդիկ» (2010թ.), «Իվանը և Տոլյանը» (2012թ.), «Ընկղմում հրդեհի մեջ» (2012թ.), «Պյատնիցկի. երկրորդ գլուխ» (2012թ.), «Պոռնիկը» (2012թ.), «Ռոք» (2013թ.), «Վերջին Մոհիկյանը» (2013-15թթ), «Խուզարկուները» (2014թ.), «Խոհանոց» (2014թ.) և այլ ֆիլմերում: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար