Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հաղորդավար

7 մայիս, 1974 - 27 հունիս, 2021

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Մ.Մխոյանի անվան թիվ 68 միջնակարգ դպրոցում, 1991-95թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Երկար տարիներ ծավալել է բազմաբնույթ մշակութային գործունեություն՝ հեռուստատեսությունից մինչև բեմարվեստ, եղել է բազմաթիվ մշակութային նախագծերի հեղինակն ու կազմակերպիչը: Հայ հեռուստադիտողն առաջին անգամ նրան ճանաչել է 1999թ-ին, «Արմենիա» հեռուստատեսության եթերում: Հետագայում աշխատանքը շարունակել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում և «Արտ-13» հեռուստաընկերություններում, որպես հաղորդավար և ստեղծագործական ղեկավար: Եղել է նաև «Արդինի» ստուդիայի ծրագրերի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը: Ծավալել է նաև հասարակական գործունեություն: Աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի գերատեսչության խորհրդական, ինչպես նաև քաղաքային միջոցառումների կազմակերպիչ: Տարիներ շարունակ եղել է «Բազե» համահայկական-երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկավարը: 2007թ. կրկին վերադարձել է հեռուստատեսություն՝ ստանձնելով «Նոր ալիք» հայկական երաժշտական հեռուստատեսության ծրագրերի տնօրենի պաշտոնը: Աշխատել է նաև «Նոր ռադիո» և «Սիգմա TV» լրատվամիջոցներում: 2011թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ շարունակել է ստեղծագործական ուղին «New Vave» հեռուստաընկերությունում, այնուհետև՝ «Արթն» հեռուստաալիքում: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար