ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Երգիչ

3 փետրվար, 1997 - 2 հոկտեմբեր, 2020

Ծնվել է Երևանում: Վաղ տարիքից ընտանիքով տեղափոխվել է Թբիլիսի: 2003թ-ից հաճախել է Թբիլիսիի թիվ 104 դպրոց: 2004թ-ից երգել է «Փոքրիկ հայեր» երգչախմբում: Հաճախել է նաև դաշնամուրի: 2006թ. մասնկացել է «Արևիկ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած փառատոնին և ստացել դիպլոմ: 2007թ. վերադարձել է Երևան: Նույն թվականից ուսումը շարունակել է Երևանի Ն.Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում: Դպրոցին կից հաճախել է Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին և ավարտել այն կարմիր դիպլոմով: 2007-09թթ հաճախել է Հայաստանի երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալի բաժին: 2011թ. Գյումրիում, որպես դաշնակահար մասնակցելով երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին, պարգևատրվել է դիպլոմով: 2012թ. «Любимые песни России» մրցույթ-փառատոնում հաղթել և պարգևատրվել է դիպլոմով: Նույն թվականից հաճախել է Երևանի Թ.Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց: 2014թ. ստեղծել է երգիչների թիմ, ովքեր ամեն տարի ներկայացրել են Եվրատեսիլ միջազգային մրցույթի Հայաստանի երգի cover տարբերակը: 2015թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին: 2016թ. մասնակցել է «Իքս Ֆակտոր» հեռուստատեսային մրցույթին: 2018թ. եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորի օգնական: 2018թ-ից երգել է «Divisi choir» երգչախմբում: Նույն թվականից սկսել է երգել նաև Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: 2018-19թթ Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ եղել է ռեժիսորի օգնական: Նույն թվականին, երգելով «Hi Music Band» վոկալ անսամբլում, արժանացել է Գրան Պրի մրցանակի: 2019թ-ից աշխատել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես միմանսի դերակատար: 2019թ. ընտրվել է Երևանի կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ: Նույն թվականին կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊԿ-ն և ընդունվել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա: 2019թ. ծառայության է անցել Մեխակավանում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար, եղել է ջոկի հրամանատար: Արցախյան Երկրորդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում անմահացել է: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար նրան հետմահու շնորհվել է Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «Ասպետ» շքանշանի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար