ՏԱՐՈՆ ՏԵՐ-ԱՐՍԵՆՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 2001թ. հուլիսի 16-ին, Երևանում: 2016թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2009-15թթ հաճախել է Երևանի Գ.Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին, 2013-16թթ՝ հարվածային գործիքների բաժին: 2010-14թթ զբաղվել է ֆուտբոլով: 2015թ. մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2016թ-ից սովորում է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հարվածային գործիքների բաժնում: 2018թ-ից՝ հիմնադրման օրվանից, համագործակցում է «Break Project» երաժշտական բենդի հետ, որի կազմում 2019թ. մասնակցել է Դիլիջանի Արվեստի փառատոնին: 2020թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես թմբկահար: Նույն թվականին թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ նվագել է Էլվինա Մակարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված «Էլվինա 70» համերգին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար