Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1985թ. փետրվարի 9-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1998-2001թթ սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դասական կիթառի դասարանում, 2001-05թթ` Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնում: Եղել է տարբեր ռոք խմբերի անդամ` «Another Story», «Perception Way», «The Band», «Դեղ», Է.Վ.Ա., «Scream of silence» և այլն, համագործակցել է մի շարք երգիչների և երաժիշտների հետ` Նարեկ Գևորգյան, Աղվան Պապոյան, Սուրեն Առուստամյան, Եվա Սուջյան, Նարինե Դովլաթյան, Սուսաննա Պետրոսյան, Սրբուհի Սարգսյան, ՀՏ Հայկո, Ռոլանդ Գասպարյան և այլք: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական փառատոների, մրցանակաբաշխությունների, հեռուստանախագծերի, նվագել է երևանյան գրեթե բոլոր ակումբներում: «Room 118» էթնո-ջազ խմբի հետ հանդես է եկել համերգներով Երևանում և ՀՀ մարզերում ու ձայնագրվել խմբի առաջին կատարումում: Մասնակցել է Վարդան Պետրոսյանի երաժշտական ներկայացմանը և «Ոսկե Կիթառ» փառատոնին, որտեղ արժանացել է պատվոգրի: