ԱՐՖԵՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

12 ապրիլ, 1918 - 16 սեպտեմբեր, 2004

Ծնվել է Արցախի Խերխան գյուղում։ 1934թ-ից աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան դրամայի թատրոնում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Քեթևան), Չ.Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ» (Բեկուրտին), Յ.Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք» (Տիկին Միլլեր), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Գալչիխա), Վ.Գագլոևի «Ասք մոր մասին» (Դուդու), Կ.Բուաչիձեի «Բակում չար շուն կա» (Ցացաննա) և այլն: 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Ստեփանակերտում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար