Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐՓԻԿ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

Թարգմանիչ

12 նոյեմբեր, 1912 - 27 նոյեմբեր, 1994

Ծնվել է Վրաստանի Բոգդանովկա գյուղում: Նրա մայրը՝ Հեղինեն, եղել է Վահան Տերյանի կրտսեր քույրը: 1919-22թթ սովորել է Ախալքալակում, ապա Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան որբանոցի դպրոցում: 1925թ. աշխատել է Ախալքալակի «Ռանչպար» թերթի խմբագրությունում: Միջնակարգ կրթությունն ավարտել է Դոնի Ռոստովի Խորհրդային Հայաստանի անվան դպրոցում: 1928-34թթ աշխատել է Ախալքալակի պետական ու կուսակցական հիմնարկներում: Եղել է ժողկրթբաժնի քարտուղար, գյուղատնտեսական և անտառային արդյունաբերության բանվորների արհմիության գավառային կոմիտեի նախագահ, ԼԿԵՄ գավառային կոմիտեի և կուսակցության շրջկոմի հաշվառման-վիճակագրական և ինֆորմացիոն բաժնի վարիչ: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևմտաեվրոպական գրականության և լեզվի բաժինը: 1942թ. աշխատել է Հայպետհրատում: 1944-45թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, այնուհետև վերսկսել է աշխատել Հայպետհրատում նախ որպես ռուսերեն հրատարակվող գրականության խմբագրության վարիչ, գրական աշխատող, հայ գեղարվեստական գրականության խմբագրության խմբագիր, 1958-69թթ՝ թարգմանական գրականության խմբագրության վարիչ: Կատարել է հետևյալ թարգմնությունները՝ «Պատմվածքներ քո ընկերների մասին» (1943թ.), Կ.Սիմոնովի «Ութերորդ վիրավորումը» (1943թ.), Ն.Բականովի «Պատրաստվեցեք մարտիկներ դառնալ» (1943թ.), Ս.Զարեչնայայի «Արծվիկ» (1944թ.), Վ.Մեզենցևի «Քամի» (1948թ.), Ի.Պոլակի «Ժամանակ և օրացույց» (1948թ.), Ա.Գոնչարի «Դրոշակակիրները» (1950թ.), Ա.Ֆեոդորովի «Ընդհատակյա մարզկոմը գործում է» (1951թ.), Ա.Գայդարի «Թող լուսավորի» (1951թ.), Ի.Գոնչարովի «Զառիթափ» (1953թ.), Ա.Չեխովի «Ընտիր երկեր» (մի շաարք հատորներ, 1953-62թթ), Դ.Մամին-Սիբիրյակի «Պրիվալովների միլիոնները» (1955թ.), Տագոր Ռաբինդրանաթի «Գորա» (վեպ, 1959թ.), Ա.Կուպրինի «Մենամարտ» (1960թ.), Կախխար Աբդուլլայի «Պստլիկ թռչնակը» (1961թ.), Ի.Գոնչարովի «Սովորական պատմություն» (1963թ.), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (1965թ.), Ժ.Սիմենոնի «Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում» (1968թ.), Կ.Սիմոնովի «Ողջերն ու մեռածները» (1970թ.), Վ.Տերյանի «Նամակներ» (1972թ.), Կ.Սիմոնով «Զինվոր չեն ծնվում» (1975թ.), Ուպիտ Անդրեյի «Նովելներ» (համահեղինակ, 1977թ.), Կ.Սիմոնովի «Վերջին ամառը» (վեպ, 1979թ.) և այլն: 1969թ-ից անցել է կենսաթոշակի: 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: