Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1976թ. հունվարի 15-ին, Երևանում: Նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանի դուստրն է, ռեժիսոր, երաժշտագետ Մարկ Պետրոսյանի թոռը: 1986-91թթ սովորել է Երևանի Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1992-98թթ՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1998-2002թթ՝ ԵրՃՇՊՀ ասպիրանտուրայում։ 2000-01թթ մասնակցել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետության դպրոցի ավարտական դասընթացին։ 2000թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 2002թ-ից՝ Ֆրանսիայի Ճարտարապետների Օրդենի անդամ։ 1998թ. աշխատել է «Բիզնես Սթայլ» կազմակերպությունում որպես դիզայներ, 1998-2000թթ՝ «Երևաննախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ (Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոց): 2000-01թթ եղել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Ժան-Ֆրանսուա Պանթեոն», 2001-2002 թթ՝ «Պատրիկ Լեո» ճարտարապետական արվեստանոցների ճարտարապետ: 2002թ. եղել է Երևանի «Րաֆի Արև» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր, 2003-06թթ՝ Կլերմոն-Ֆերանում «Արև Սամուելյան» անհատական ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր։ 2003թ-ից դասախոսում է նաև Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում, 2006թ-ից՝ Վալանսի «2AB» ճարտարապետական արվեստանոցի համատեր։ Հայաստանում և արտերկրում համակարգել է մշակութային մի շարք միջոցառումներ։ Հեղինակել է մասնագիտական 8 հոդված։ Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական բազմաթիվ մրցույթներ։ Հայաստանում, Արցախում և Ֆրանսիայում հեղինակել է քաղաքաշինական հանգույցներ, բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ, հուշատեղեր։ 2009-18թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը։ 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2013թ-ից դասավանդում է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում։ 2004թ. արժանացել է «Էկեր դ’արժան» եվրոպական մրցանակի՝ «Երիտասարդ հույս» անվանակարգի 2-րդ մրցանակին։ 2014թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։