
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20 մայիս, 1947 - 7 դեկտեմբեր, 1988
Ծնվել է Հայաստանի Այգաբաց գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Ուսուցչություն է արել Հրազդան քաղաքում, աշխատել Գյումրու մանկական պատկերասրահում, «Բանվոր» (հետագայում՝ «Կումայրի») թերթի խմբագրությունում։ Լույս են տեսել նրա «Հրաբուխի ծաղիկ» (1986թ.) և «Բաց հրապարակ» (1990թ.) ժողովածուները։ Նրա ստեղծագործությունները շնչում են մեղմ քնարականությամբ, հայրենի հողի հանդեպ տածած ջերմ սիրով։ 1990թ. արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի (հետմահու)։ Զոհվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։