ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ջութակահար

10 մայիս, 1924 - 12 օգոստոս, 2016

Ծնվել է Երևանում: 1930-ական թվականներին սովորել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Վերոնիկա Աշխարհումյանի մոտ, այնուհետև ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (Դ.Լեգկերի դասարան), որը չավարտած` 1940-ականներին ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա, սովորել Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գերոնտի Թալալյանի հետ, եղել Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի սանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերադարձել է Երևան: Պատերազմի տարիներին հաճախ ելույթներ է ունեցել հոսպիտալներում` վիրավոր մարտիկների առաջ: Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձել է Երևան և ծավալել ակտիվ համերգային գործունեություն՝ մենակատարի ելույթները զուգակցելով Կոնստանտին Սարաջևի ղեկավարությամբ գործող Երևանի սիմֆոնիկ նվագախմբում: 1948թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1978թ-ից ղեկավարել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 1986թ.՝ ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի, 2010թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: