Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՍԻՄԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ

18 նոյեմբեր, 1944 - 20 փետրվար, 2020

Ծնվել է Հայաստանի Ղադրլու (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լանջանիստ) գյուղում։ 1961թ. ավարտել է Հայաստանի Վեդի քաղաքի միջնակարգ դպրոցը և նույն թվականին աշխատանքի անցել նույն դպրոցոմ որպես ավագ ջոկատավար։ 1963-71թթ սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղագիտական ֆակուլտետի նկարչագծագրական բաժնում: 1963-66թթ ծառայել է խորհրդային բանակում: 1972-2000թթ եղել է Վեդու գեղարվեստի մանկական դպրոցի տնօրենը, 2008-10թթ` «Մշակութային աջակցության հիմնադրամ» կազմակերպության Արարատի մարզի գեղարվեստի դպրոցների մեթոդիստ: Ստեղծագործել է դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտների ժանրում։ Իրականացրել է «Արարատ» մարզային թերթի ձևավորման աշխատանքները։ Նկարչի «Երեք զինվոր» քանդակաշարը, նվիրված Հայրենական մեծ պատերազմին, գտնվում է Վանաշեն գյուղի ազգագրական թանգարանում։ 1980-ական թվականներին ստեղծել է քաղաքական, սպորտային, Կարմիր խաչ կազմակերպությանն առնչվող պլակատների շարք: Ստեղծագործություններից են՝ «Ձիերի երկխոսություն», «Կարապի երգը», «Գարուն ա, ձուն ա արել» (Սևակյան պոեզիայի 1-ին մրցանակ), «Ծիրանի», «Արազափնյա ճահճուտներ», «Խոսրովի ծիրանանոց», «Կաքավաբերդ», «Լոռվա ձորը», «Ախթալա», քրիստոնեության նվիրված թեմատիկ շարք և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1964թ.), Վեդիում (1970թ.): Ստացել է մի շարք պատվոգրեր: 2014թ. արժանացել է «Վեդի քաղաքի զարգացման գործում ավանդ ունեցող քաղաքացի» կոչման: Մահացել է ՀՀ Վեդի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար