Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

Վարդգես Տալյան

Կոմպոզիտոր

Բոգդան Ջանյան

Բանաստեղծ

Հանրի Զարյան

Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան

Կինոռեժիսոր

Ռուբեն Տերտերյան

Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան

Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան

Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան

Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Տիգրան Սարգսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

Պատմաբան

18 հուլիս, 1929 - 10 մարտ, 2020

Ծնվել է Նիկոսիայում: Սովորել է տեղի Մելքոնյան վարժարանում, այնուհետև գործի բերումով մեկնել է Մանչեստր և հասել տեքստիլ ոլորտի բարձունքներին, որից հետո թողել է ամեն ինչ և ամբողջությամբ նվիրվել հայագիտությանը: Երբ պատրաստել է առաջին մեհենագրերի վերծանության փորձը անգլերենով և ուղարկել հոլանդացի նշանավոր գիտնական, հայագետ Ջոս Ուայթենբերգին, պատասխանը եղել է. «Դու ո՞վ ես, նորելուկ, որ բոլոր գիտնականներին իմաստակի տեղ ես դրել»: Երբ պատմաբանը նրան ուղարկել է երկրորդ գիրքը, գիտնականը շնորհակալական նամակ է գրել, իսկ երրորդ գրքից հետո Ուայթենբերգն իր պատասխան նամակում գրել է. «Այս գիտությունը քո դրած հիմքերի վրա պետք է առաջ գնա»: Զարմանալի է, բայց այսօր քչերը գիտեն, որ մինչև մ.թ. 2004թ. հայոց նախապատմություն գոյություն չի ունեցել: Եղել են միայն ավանդությունների, հնչյունաբանական ուսումնասիրությունների և մտքի հնարանքների վրա հիմնված ենթադրություններ, որոնք անգամ մեծամեծ գիտնականների, հայրենական և օտար հայագետների կողմից ընդունվել են որպես ճշմարտություն, հաճախ զուտ ճշմարտություն և ամենավտանգավորը` որպես միակ ճշմարտություն: Մինչև այդ էլ օտարազգի գիտնականները չեն ընդունել հայերի նախապատմությունը` ասելով, որ դա առասպել է, իսկ հայ գիտնականները հորինում էին այն և դեռ շարունակում են հորինել: Աշխատություններից են՝ «Հայոց նախապատմություն» (հատոր 1, Լոնդոն, 2003թ., անգլերեն), «Հայոց նախապատմություն. նախահայոց Արամի Երկրի հիերոգլիֆային արձանագրությունները» (հատոր 2, Լոնդոն, 2004թ., անգլերեն), «Հայոց նախապատմություն. Անատոլիո նախահայոց հիերոգլիֆային արձանագրությունները» (հատոր 3, Լոնդոն, 2009թ., անգլերեն), «Հայոց նախապատմություն. նախահայոց հիերոգլիֆային արձանագրությունների նույնահնչյուն բառարմատները» (հատոր 4, Լոնդոն, 2013թ., անգլերեն), «Սեբեոս եպիսկոպոսի պատմությունը. առաջին հինգ գլուխների պարզաբանումը», (Լոնդոն, 2007թ., անգլերեն), «Հայոց պատմությունը և Մովսես Խորենացին» (Լոնդոն, 2012թ., անգլերեն, Երևան, 2014թ., հայերեն), «Նախահայերէն լեզուն, նոյնահնչիւն բառարմատները եւ Նորայրի Կարա-Թեփէի արձանագրութիւնը» (Երևան, 2019թ., հայերեն): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար