Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Թատրոն

Հիմնադրվել է 1994թ. ապրիլի 1-ին, Երևանում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերակազմավորման արդյունքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: Թատրոնն իր գործունեությունն սկսել է Երևանի Խանջյան 13ա (հետագայում՝ Խանջյան 13/1) հասցեում գտնվող շենքում, որի 2-րդ հարկում գտնվող դահլիճի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են թատրոնի հիմնադիր արտիստների նախաձեռնությամբ և ջանքերով: Թատրոնի մեկնարկային համերգը կայացել է 1994թ. դեկտեմբերին, ելույթ են ունեցել թատրոնի հիմնադիր արտիստները՝ Գրիշա Աղախանյանը, Իդա Ջանիբեկյանը, Արաքսյա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Անահիտ Մանուկյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Արմեն Գևորգյանը, Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը, Գրիգոր Անտոնյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Անահիտ Շարյանը, Ֆորշը, Աշոտ Հախեյանը, Իրինա Դանիելյանը և ուրիշներ: Թատրոնը զբաղվել է համերգային գործունեությամբ, երաժշտաթատերական ժանրի զարգացմամբ, տաղանդավոր երիտասարդների բացահայտմամբ, բեմական դաստիարակությամբ: Թատրոնում նախաձեռնվել և իրականացվել են ավելի քան 100 երաժշտական նախագծեր, մրցանակաբաշխություններ, մրցույթ-փառատոներ, որոնցից են՝ «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Այո» շոուները, «Հենց այնպես», «Տես» հեռուստանախագծերը, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը, «Հենդելի Մեսսա», «Ուրախ նոտաներ», «Իրական պատմություն» (2009թ.) և այլ մյուզիքլներ, հեղինակային երեկոներ, մանկական մյուզիքլներ: Հիմնադրման օրվանից թատրոնի արտիստական կազմը, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ, համերգային ելույթներով հանդես է եկել Արցախի և Հայաստանի բազմաթիվ զորամասերում, սահմանամերձ գոտիներում, առաջնագծում: Համերգներով հանդես է եկել նաև Հայաստանի և Արցախի պետական նշանակության տոնական միջոցառումների ժամանակ, Արցախի անկախության և Շուշիի ազատագրման տարելիցներին նվիրված մասսայական միջոցառումներին: 1995թ-ից Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական կազմը համալրվել է մի շարք արտիստներով, ովքեր իրենց երաժշտական գործունեությունն սկսել են հենց թատրոնից. նրանցից են՝ Վարդուհի Վարդանյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Իրինա Մալխասյանը, Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Տիգրան Պետրոսյանը, «Նանե» պարախումբը, Արսեն Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիանան, Արման Աղաջանյանը, Արամ Ավագյանը, Արա Մարտիրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ռազմիկ Ամյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Հայկոն, Նարեկ Բավեյանը և այլոք: Որպես հաղորդավար թատրոնում են սկսել իրենց գործունեությունը Արթուր Բախտամյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և ուրիշներ: Թատրոնի արտիստական կազմը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ավստրալիայում, Իրանում և այլուր, բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել Հայաստանի մանկատների, հաշմանդամ երեխաների համար: 2011թ. թատրոնում բեմադրվել է «Կոմիտաս. Եկել եմ» երաժշտական ներկայացումը, որտեղ հանդես են եկել թատրոնի արտիստներ Ռուսլան Էլյազյանը, Միլենա Մելիքյանը, Գրիգոր Կյոկչյանը, Նարե Գրիգորյանը, Անուշ Բադալյանը, Մարտա Կիրակոսյանը և այլոք: Ներկայացումը 2012թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի, իսկ գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ Հատուկ մրցանակի: 2019-22թթ թատրոնի տնօրենն է եղել հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: 2019թ-ից թատրոնի շենքում սկսվել է շինարարական աշխատանքներ, հիմնովին վերանորոգվել են նաև թատրոնի ճեմասրահն ու համերգային դահլիճը: 2020թ. թատրոնում ստեղծվել է երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախումբ, ովքեր 2020թ. մարտի 8-ին «Էլվինա 70» խորագիրը կրող մեկնարկային համերգով հանդես են եկել Երևանում: Համերգը նվիրված է եղել երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան 70-ամյակին: 2021թ. թատրոնը հայտարարել է բաբաջանյանական տարի, քանի որ այդ տարի լրացավ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Թատրոնի արտիստներն ու նվագախումբը «Բաբաջանյան 100» և Արթուր Գրիգորյանի սիրված երգերի համերգային ծրագրով հանդես են եկել Երևանում և ՀՀ սահմանամերձ համայնքներում (շուրջ 15 համերգ):