Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԶԱՔՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում։ 2006-10թթ սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում, 2011-18թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որտեղ ստացել է բալետի դերասանի մասնագիտություն և ավարտելուն պես աշխատանքի է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հյուրախաղերով մասնակցել է Մոսկվայի Մեծ Թատրոնում «Գայանե» բալետի ներկայացմանը: 2018թ. սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, ներկայացնելով զուգապար Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից։ Ամերիկյան Rotary International-ի կողմից հրավեր է ստացել մասնակցելու երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրին, որի շրջանակներում 2018թ. տեղափոխվել է ԱՄՆ, ուր համերգներով ելույթներ է ունեցել Սան Դիեգո, Ֆինիքս, Քլիվլենդ, Սարասոտա, Օռլանդո, Շառլոտ, Ատլանտա, Վաշինգտոն և այլ քաղաքներում: Ծրագրի ավարտին Հյուսիսային Կարոլինայի Artistic Motion School of Arts-ը (AMSA) տրամադրել է նրան կրթաթոշակ ու կեցության ապահովություն, հնարավորություն տալով շարունակել մասնագիտական ուսումը ԱՄՆ-ում։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստների դպրոցում: Հեղինակավոր «Բոլշոյ բալետային ակադեմիան», «Ամերիկյան բալետային թատրոնը» և «Վաշինգտոնի բալետային դպրոցը» տրամադրել են նրան կրթաթոշակ՝ մասնակցելու «Ամառային ինտենսիվ» հինգշաբաթյա դասընթացների: Վարպետության դասերի է մասնակցել բալետի հանրահայտ արտիստներ Վալերի Լանտրատովի, Միշա Չաուպակովի, Շոն Սուլիվանի, Ջիվոն Հաի, Ալեխանդրե Դորեի, Ֆրանկո դե Վիտայի, Ռայմոնդ Լուկեսի, Քրիստինե Սպիզոյի մոտ։ 2019թ. Winston-Salem-ում մասնակցել է Ամերիկայի երիտասարդական Գրան Պրի (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ: Նույն թվականին մասնակցել է Մեխիկոյի դասական բալետի միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակ։ Իսկ ավելի ուշ մասնակցել է ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում կայացած Կարոլինայի պարի միջազգային մրցույթի եզրափակչին և արժանանացել Գրան Պրիի։ Առաջատար դերերով հանդես է եկել Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհին», Լ.Մինկուսի «Լա Բայադեր», Հումպերդինքի «Հենզելն ու Գրետելը», ինչպես նաև ներկայացրել հատվածներ Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես», Ժ.Բիզեի «Կարմեն», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» և Ժ.Ադանի «Ժիզել» բալետներից։ Պարբերաբար ելույթներ է ունեցել ԱՄՆ տարբեր նահանգներում՝ հանդես գալով որպես մասնակից Հայաստանից։ ԱՄՆ-ում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: Բալետային կյանքին զուգահեռ 12 տարեկանից սովորել է համակարգչային ծրագրավորում, աշխատում է նաև այդ ոլորտում։