Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ

Լրագրող

16 մայիս, 1953 - 24 ապրիլ, 2019

Ծնվել է Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: Ավարտել է գյուղի դպրոցը: 1970-75թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունն սկսել է «Երեկոյան Երևան» թերթում, որտեղ 1976-87թթ եղել է թերթի թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ, 1987-90թթ՝ ՀԿԿ Երքաղկոմիտեի գաղափարախոս, բաժնի հրահանգիչ, 1990-95թթ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մեկնաբան, օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, «Փետրվար» երիտասարդական հավելվածի խմբագիրը, 1995-2001թթ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 2001թ-ից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը: 1982թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1982թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին, 2007թ.՝ Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար