Մեսրոպ Նուպարյան

Թարգմանիչ, բառարանագիր, լրագրող

Լևոն Մանվելյան

Արձակագիր

Ստեփան Բաբելյան

Կոմպոզիտոր

Ազատ Մանուկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հայկ Ավետով

Ճարտարապետ

Սուրեն Սպանդարյան

Պետական գործիչ, լրագրող, գրաքննադատ

Հայկանուշ Դանիելյան

Օպերային երգչուհի

Իզաբելլա Դանզաս

Դերասանուհի

Սերո Խանզադյան

Արձակագիր

Ռուբեն Հախվերդյան

Երգիչ, երգահան, կիթառահար

Ռոբեր Գեդիկյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Մարիամ Համբարյան

Գեղանկարչուհի

Մովսես Գորգիսյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հայկ Օրդյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Զիրոյան

Դերասան

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԼՈՌԵՆՑ

Գեղանկարիչ

Արմեն Հարությունյան

Ծնվել է 1958թ. հուլիսի 28-ին Հայաստանի Թումանյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1975թ. ավարտել է Թումանյան քաղաքի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1977թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժին։ 1981-86թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում, 1986-90թթ՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ։ 1996թ. պաշտպանել է «Գեղարվեստական կրթության ու դաստիարակության դրվածքը 19-րդ դարի Հայոց Հոգևոր Թեմական դպրոցներում» խորագրով թեկնածուական թեզ (2003թ-ից՝ դոցենտ)։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միջազգային, ինչպես նաև «Հայկական ներկապնակ» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին։ Եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կիրառական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, Եղեգնաձորի «Գիտելիք« համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչը, «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ: Հեղինակել է չորս տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ։ Ուսումնասիրել է գեղարվեստական կրթության հիմնախնդիրը 19-րդ դարի հայ մանկավարժական մտքի պատմութիան մեջ, Աշխարհի տարբեր երկրներում կրթական համակարգերի հարաբերակցությունը, օրինաչափություններն ու զարգացման հնարավորությունները: Հեղինակել է «Գեղարվեստական կրթությունն ու դաստիարակությունը հայոց հոգևոր թեմական դպրոցներում 19-րդ դարի 2-րդ կեսին» (1999թ.), «Հովհաննես Հինդլյանի գեղագիտական հայացքները» (2005թ.), «Հրաշք մատիկներ» (2006թ., համահեղինակությամբ), «Համեմատական մանկավարժություն» (2011թ.), «Գեղարվեստական մանկավարժության հիմնախնդիրների լուսաբանումը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ մամուլի էջերում» (2012թ.) և այլ ուսումնամեթոդական ձեռնարկներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար