Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1985թ. հունվարի 2-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը: 1997-2002թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Ստանիսլավ Բախշյանի հարվածային գործիքների դասարանում, 2002-07թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2007-09թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբում, որտեղ մասնակցել է մի շարք պետական և միջպետական միջոցառումների, ինպես նաև Սանկտ Պետերբուրգում կայացած ամենամյա միջազգային զինվորական նվագախմբերի զորահանդես-շքերթին (2008թ.): Ուսանողական տարիներից նվագել է տարբեր երաժշտական խմբերում: 2011-13թթ եղել է «Էմփիրեյ» ռոք խմբի թմբկահարը: Համագործակցել է «Friends», «Նաիրի», «Stryfe», «Bam Dixieland», «Կամարադաս», «Կոն Ալմա», «Absolute» և այլ երաժշտական խմբերի հետ: Համագործակցել է նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Արցախի պետական ջազ նվագախմբի հետ: Նվագել է նաև պերկուսիոն գործիքներով և հաճախ «Պերկուսիոն շոու»-ի շրջանակներում ելույթներ է ունեցել Երևանի մի շարք ակումբներում որպես մենակատար: 2012թ-ից դասավանդում է Երևանի երաժշտական դպրոցներում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար