Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ

Բանասեր, արևելագետ

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում։ 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971-74թթ սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականությունների բաժնում։ 1967-71թթ աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1971թ-ից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում (1997թ-ից՝ պրոֆեսոր): 1994-2003թթ դասավանդել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելյան լեզուների ամբիոնում, իսկ 2005թ-ից՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնում։ Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին: Հրատարակվել են նրա «Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում 10-12-րդ դդ» (1981թ., ռուսերեն), «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան, 10-16-րդ դդ» (1997թ.), «Ղուրանը հայոց մեջ» (2003թ.) և այլ աշխատություններ։ Կատարել է թարգմանություններ (առաջաբանով և ծանոթագրականով) պարսից պոեզիայից՝  «Մարգարտաշար» (1990թ.), «Օմար Խայամ» (1993թ.), «Ռուդաքի» (1995թ.) և այլն: Լույս է ընծայել «Պարսից պոեզիայի ընտրանին» (2004թ.) աշխատությունը, որի առաջաբանում քննել է սուֆիզմի խնդիրները: 2018թ. ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային շքանշանով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար