Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թատերագիր, դաշնակահար

3 օգոստոս, 1930 - 20 օգոստոս, 2015

Ծնվել է Ստամբուլում։ 6 տարեկան հասակում հաճախել է Հինդլյան նախակրթարան, հետո ուսումը շարունակել է Մխիթարյան վարժարանում։ 4 տարի սովորել է անգլիական վարժարանում, ուսման վերջին տարիներին ուսումը շարունակել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում: Դեռ նախակրթարանում ստացել է երաժշտական կրթություն, հաճախել է դաշնամուրի դասընթացների։ 1949թ. մեկնել է Լոնդոն, ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջի դաշնամուրի բաժին։ 1952թ. մեկնել է Ավստրիա և ընդունվել Վիեննայի երաժշտական կոնսերվատորիան։ 1955թ. վերադարձել է Ստամբուլ, զորակոչվել զինվորական ծառայության, իսկ մի քանի ամիս հետո թուրքական զինվորական ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ մեղադրվելով պետական հանցագործության մեջ (իբր Վիեննա սովորելու տարիներին զբաղվել է լրտեսությամբ հօգուտ Խորհրդային Հայաստանի)։ Առանց հստակ ապացույց ունենալու նրան դատապարտել են սկզբում մահապատժի, հետո փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ մահապատիժը փոխարինվել է տասը տարվա բանտարկության և բանտարկությունից հետո էլ 10 տարով արգելել են նրան դուրս գալ Թուրքիայի սահմաններից։ Գրական փորձերը սկսել է բանտում եղած տարիներին, որտեղ գրել է մի շարք նորավեպեր, որոնց ընթերցողները հեղինակի խոսքերով «աւա՜ղ միայն ծնողներս էին»: Գրել է 26 թատերախաղեր (արևմտահայերենով), որոնք զետեղված են հինգ հատորյակներում՝ «Ցավ մը», «Խաղ մը», «Լավ մը», «Շունչ մը», «Փունջ մը»: Բեմադրվել են նրա հեղինակած «Թոխոր» (1979թ., Լոնդոն), «Երնջակ» (1990թ., «Ագուլիս» թատրոն), «Կանկրուկ» (1998թ., Երևանի Երիտասարդական պալատ), «Սակուր», «Ախացել» (2000թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն) և այլ թատերախաղեր։ Նրա պիեսները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Եղել է հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրը։ 2012թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2011թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար