Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ

15 մայիս, 1904 - 10 մայիս, 1931

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մխիթարյանների միաբանությունում։ Ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը (1915թ.)։ 1920թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 16 տարեկանում նկարչության դասընթացների է մասնակցել Ռոդ Այլենդի նկարչության և դիզայնի դպրոցում։ ԱՄՆ-ում գրաֆիկական դիզայնով՝ գրքերի ձևավորմամբ է զբաղվել։ Նրա հետաքրքրության հիմնական առարկան եղել է ծովը ու ծովի մարդիկ։ 1923թ. անցել է ծառայության ԱՄՆ Ծովային հետևակի կորպուս։ Ծառայության ժամանակ պատմաբան մայոր Էդվին Նորթ ՄակՔլելանի մոտ համհարզ է եղել, այդ ընթացքում գծանկարներ է արել Լեդերնեք ամսագրի համար։ Ծառայության ընթացքում ՄակՔլելանի ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի պատմության համար կատարել է 75 գծանկար, որոնք երբևէ չեն հրատարակվել ու այժմ գտնվում են Հոնոլուլուի թանգարանում։ 1927թ. զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշել է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում։ Ծովի թեման նա այս անգամ զարգացրել է որմնանկարի ժանրում։ Հոնոլուլուում աշխատել է «Հոնոլուլու սթար տեղեկագիր» և «Խաղաղ օվկիանոսի դրախտ» ամսագրերում։ 1929թ. հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով։ Նրա յուղանկարները բարձր են գնահատվել. դրանք 31-ն են։ Հոնոլուլուի Գեղարվեստի ակադեմիան նկարչի մահվանից հետո հուշ-ցուցահանդես է կազմակերպել՝ «Գույնի իմաստը, գծի արտահայտչությունը՝ Արման Մանուկյանի մոդերնիզմը» խորագրով։ Նկարչի գործերը գտնվում են Բիշոպ և Հոնոլուլուի արվեստի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հավայան կղզիներում հայտնի է որպես «հավայան Վան Գոգ»։ Հոնոլուլուում միայնակության մեջ ինքնասպան է եղել։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար