Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1975թ. հունիսի 22-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունում եղել է «Դարի հերոսները» փաստագրական շարքի ռեժիսորը: Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ: Աշխատել է «Մոնարխ Ֆիլմս», «Ինտերնյուզ Հայաստան», «Ռաշը Թըդեյ» ընկերություններում, հայկական հեռուստաալիքներում: Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, «Banff World Media» փառատոնում, «Russia Documentary» կինոփառատոնում, «Saratov Sufferings» միջազգային վավերագրական կինոփառատոնում, «Message to Man» միջազգային կինոփառատոնում և Հարավային Կովկասի երիտասարդ վավերագրող կինոռեժիսորների ֆորումում: 2007թ-ից համագործակցել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ: Նկարահանած ֆիլմերից են՝ «Վերջ» (2003թ.), «Ուզում եմ ասել» (2003թ.), «Բաց երկնքի տակ» (2005թ.), «Ողջույն, Ֆելլինի» (2006թ.), «Արամ Խաչատրյան» (2007թ.), «Հայաստանի վերջին լարախաղացը» (2010թ.), «Donkeymentary» (2012թ.), «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» (2014թ.), «Մեկ, երկու, երեք...» (2015թ.), «Օհան Դուրյան» (2017թ.): 2015թ. ռեժիսորի «Մեկ, երկու, երեք...» ֆիլմը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում որպես լավագույն վավերագրական ֆիլմ արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակի: