Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԵՅԱՆ

Կիթառահար, երգիչ

Ծնվել է 1990թ. հուլիսի 18-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում: Բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնում: 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2013թ. տեղափոխվել է Անգլիա, որտեղ ուսանել է Լոնդոնի «Քինգսթոն» համալսարանում՝ ստանալով գիտությունների մագիստրոսի կոչում: 2004թ-ից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում ռոք-շարժման զարգացման և տարածման գործում, հանդիսանալով առաջին հայկական ռոք-պորտալի՝ «Arminrock»-ի համահիմնադիր: 2005թ-ից Մկրտիչ Քալաջյանի և Բեն Ֆրունջյանի հետ հիմնել է «Ինֆեռնո» երաժշտական նախագիծը, որը դադարեցրել է իր գործունեությունը 2007թ.: Նույն թվականին Մկրտիչ Քալաջյանի, Տիգրան Խաչատրյանի և Ալեքսան Արշամյանի հետ համատեղ հիմնել է «Ֆեյրուինդ» հայկական ալտերնատիվ ռոք խումբը և սկսել հանդես գալ հեղինակային ստեղծագործություններով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող համերգներին և փառատոներին: 2008թ. և 2009թ. Երևանում կազմակերպել է «Rock for Students» ռոք-փառատոնը, նպատակ ունենալով ավելի հանրայնացնել հայկական ռոք խմբերի գործունեությունը ուսանողության շրջանում: 2014թ. Վաչագան (Կավիճ) Ղարիբյանի հետ հիմնել է «Սավարշավանա» ընդհատակյա ռոք-նախագիծը: Հեղինակել է ավելի քան 100 ռոք ստեղծագործություններ և եղել է մի շարք հայկական ու միջազգային ռոք խմբերի հետ երգերի նախագծերի համահեղինակ: Կարևորել և սատարել է հայկական ռոք երաժշտության ոլորտում հայոց լեզվի և հայերենով գրված երգերի ավելանալուն միտված քայլերն ու նախագծերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար