Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1970թ. հունիսի 29-ին, Երևանում: Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդին է: 1992թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և որոշ ժամանակ անց տեղափոխվել Կանադայի Մոնրեալ քաղաք: Հիմնել է անհատական նկարչական ստուդիա, դասավանդում է Մոնրեալի գեղարվեստի թանգարանում։ Ստեղծում է քաղաքային տեսարաններ՝ մարդաշատ փողոցներ, սրճարաններ, բակեր, պուրակներ, ջրային տարածքների վրա ձգվող քաղաքային կամուրջներ, բնանկարներ, դիմանկարներ։ Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սան Լորենում (1993թ., 1999թ.), Բրյուսելում (1997թ.), Անտվերպենում (1998թ.), Փարիզում (1998թ.), Բեյրութում (1999թ.), Մոնրեալում (2000թ., 2002թ., 2004թ., 2005թ., 2007թ., 2008թ., 2011թ., 2014թ.), Դալլասում (2001թ.), Երևանում (2010թ., 2011թ., 2016թ.), Հավանայում (2010թ., 2013թ.) և այլուր: Ստեղծագործությունները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, 2012թ-ից՝ Երևանի Արամե պատկերասրահում։