ԱՐԱՐԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ

Բանաստեղծ

21 ապրիլ, 1923 - 4 դեկտեմբեր, 1967

Ծնվել է Հայաստանի Ներքին Զեյվա (այժմ՝ Առատաշեն) գյուղում։ Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ 1939թ. ավարտել է Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) մանկավարժական ուսումնարանը, 1955թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-40թթ ուսուցիչ է եղել Ներքին Զեյվայի դպրոցում։ 1940-43թթ աշխատել է որպես հաշվետար։ 1944-50թթ եղել է Ներքին Զեյվա գյուղի ակումբավարը, 1955-57թթ՝ ուսուցիչ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, 1957-60թթ՝ «Էջմիածնի կոլտնտեսական» թերթի պատասխանատու քարտուղարը, 1960-62թթ՝ Էջմիածնի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի խմբագիրը, 1962-67թթ՝ նույն թերթի խմբագրի տեղակալն ու կուսակցական կյանք բաժնի վարիչը։ Ռուսերեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Գյուղի առավոտը» ժողովածուն։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Թովչանք» (1948թ.), «Գյուղի առավոտը» (1955թ.), «Արաքսի այս ափին» (1959թ.), «Հողի ու խաղողի երգեր» (1967թ.), «Մինուճարը» (1968թ.), «Կապույտ աղբյուր» (1970թ.) և այլ երկեր: Մահացել է Էջմիածնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար